ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է

Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է
01.11.2024 | 15:39

Նոյեմբերն էլ եկավ։ Հետաքրքիր ա՝ հուլիսին ոչ մի կերպ չես պատկերացնում, որ նոյեմբեր ա գալու, իսկ նոյեմբերին թվում ա, թե հուլիսը չի եղել՝ էն, որ գիշերը պատուհանները պատին տված շնչահեղձ պառկած ես խոնավ բարձի վրա ու շոգից տանջվում ես։ Կարծես քո հետ չի եղել։

Նոյեմբերը մեր մոտ ամենաաշնանային ամիսն ա՝ աշնան կուլմինացիան։ Տերևները նոյեմբերին ամենադեղիննն են, ամենաչորացածն են, ամենամեռածն են, տխուր խշխշում են ոտքերիդ տակ։ Նոյեմբերյան ծիծաղն էլ ա մի քիչ թախծոտ՝ աշնանային, ուրախությունն էլ ա ցրտոտ՝ նոյեմբերյան։

Տան հեռավոր դարակներից կամաց-կամաց հանում ես տաք շորերը։ Դեռ չես հագնում, չես ուզում հանձնվես, բայց գիտես՝ ամեն օր կարող ա պետք գան։

Աշնան երկինքը ծանր ա, իսկ նոյեմբերին ամենածանրն ա՝ մտքերը շատ վեր չեն բարձրանում, աշխատում են քեզնից շատ չհեռանալ։ Ուշ աշունն ինքնամփոփ ա։ Շուտով ցրտերը կընկնեն, կփաթաթվես մտքերիդ մեջ, որ չմրսես։

Էն տարիներին նոյեմբերի մեկն իմ համար նշանակում էր, որ Նոր տարվան երկու ամիս ա մնացել։ Նոյեմբերից արդեն սկսում էինք սկյուռի նման պաշար հավաքել Նոր տարվա համար՝ տանձ, խնձոր, պոպոք-մոպոք, մանդարին։ Փաթաթում էինք թղթերի մեջ, ու տնից սկսում էր Նոր տարվա հոտ գալ։

Բայց հիմա նոյեմբերը, մի տեսակ, աննկատ ա գալիս։ Դեկտեմբերն էլ աննկատ կգա-կանցնի, Նոր տարին էլ։ Առաջ ոչ մի Նոր տարի մյուսին նման չէր, իսկ հիմա իրարից չեն տարբերվում, կրակահերթի նման ճարճատում են սառն օդի մեջ ու քեզ տանում դեպի հավերժություն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8198

Մեկնաբանություններ

йҺҪоҒҲо”ӣйҠҲе——оҒ¶еҰһи§„жҢійҸҒж’»жҹ§йҗ—е ҹзҒ®й–№еі°еҳІйҗҺоҲһжҮһйҺәжҘҒжҷёй–јеӯҳеҹғеҰІеӢҜе№Ҹе®„жқҝеәҠ/1337880926" rel="nofollow">Տեխնոլոգիաներ
  • Սոցիալական
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 13.06.2025